42514Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկու երկրների միավորված զորախմբի ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել. հաղորդում է rbc.ru-ն:

Ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարը, միավորված զորախմբի մեջ կընդգրկվեն Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, ինչպես նաև հայկական զինված ուժերի ստորաբաժանումներ:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, միավորված զորախմբի ստեղծումը հաստատվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել