Մոսկվան հուսով է, որ Հալեպում իրավիճակը կհաջողվի լուծել մինչև տարեվերջ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք հուսով ենք, այո, իհարկե: Պետք է դուրս հանել այդ ահաբեկիչներին, նաև Մոսուլից, նաև Ռաքքայից: Ընդհանուր խնդիր է»,- ասել է ռուս դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հույս կա, որ Հալեպում իրավիճակը կլուծվի մինչև տարեվերջ:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրվա կեսօրի դրությամբ սիրիական զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են արևելյան Հալեպի տարածքը, որտեղ ապրում է ավելի քան 90 հազար մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



