Image result for iran israelԱշխարհում ընդամենը երկու երկիր կա, որոնք, արտաքուստ թշնամական հարաբերություններ, պահելով իրականում սերտորեն համագործակցում են: Դրանք Իրանն  և Իսրայելն են: Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ իսրայելական զենք է պարբերաբար մատակարվել Իրան, իսկ արաբների կողմից Իսրայելի նավթային բլոկադայի ժամանակ հենց իրանական նավթն է շատ բարդ սխեմաներով մատակարարվել Իսրայել: Իրանին հակաիսրայելական հռետորաբանությունը պետք է գաղափարախոսական պատճառներով․ դրանով Իրանը ցույց է տալիս, որ մյուս արաբական երկրները դավաճանել են համաարաբական և համաիսլամական շահերը Պաղեստինի հարցում և համագործակցում են Իսրայելի հետ` ի տարբերություն Իրանի, իսկ Իսրայելին հակաիրանական հռետորաբանությունը պետք է ցույց տալու համար, որ Ծոցի արաբական երկրներին Իրանից սպառնացող վտանգի դեպքում կստանան Իսրայելի աջակցություն՝ դրանով իսկ վերահսկելով Իսրայելի համար իրական սպառնալիք հանդիսացող՝ ի տարբերություն Իրանի, արաբական երկրները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել