Panorama.am-ը գրում է.
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացն այժմ ավելի վատ վիճակում է գտնում, քան 1990-ականներին, Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշումները վատ դիրքերի վրա են հայտնվել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ 1990-ականներին Ադրբեջանը, ըստ էության, արդեն պատրաստ էր, համաձայնությունը տվել էր խաղաղ կարգավորման գործընթացի, քանի որ Հայաստանը բանակցում էր ուժեղի դիրքից, իսկ այսօր թելադրողը Ադրբեջանն է:
Խոսելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի մասին, մասնավորապես այն փոփոխության, որի համաձայն խմբակցության ղեկավարը հատուկ լիազորագրով կարող է քվեարկություն կատարել իր բացակա պատգամավորի տեղը, Լ. Զուրաբյանն ասաց. «Խայտառակություն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



