Image result for տնտեսական աճ3.1 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսում ՀԲ-ից

Մեկ անգամ չէ, որ խոսվել է ՀՀ-ում իրականացվող փոփոխությունների և դրանց արդյունքների մասին: Այս թեմայով կարծիքներն ու ակնկալիքները տարբեր են: Փոփոխություններից ակնկալիքներ ունեն նաև Համաշխարհային բանկի փորձագետները: Ըստ վերջին զեկույցի` նրանք տնտեսության համար որոշակի դրական սպասելիքներ ունեն հարկային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված։

Դրական ակնկալիքներ կան նաև հանքահումքային ապրանքների շուկաներում վերջին շրջանում տեղի ունեցող դրսևորումներից։ Անցած մեկ ամսվա ընթացքում նկատվում է պղնձի գների բավական կտրուկ աճ։ Այժմ արդեն մեկ տոննայի արժեքը համաշխարհային շուկայում գերազանցում է 5 հազար 900 դոլարը։ Այն առնվազն 1200-1250 դոլարով բարձր է մեկ ամիս առաջվա համեմատ։ Փաստացի՝ պղինձը թանկացել է ավելի քան մեկ քառորդով, ինչը բավական կտրուկ դրսևորում է։

Այսպիսով՝ չնայած վերջին ամիսներին նկատվող տնտեսական ակտիվության անկմանը, ներկայացված վերջին զեկույցի համաձայն, ՀԲ-ն Հայաստանի տնտեսական աճի հավանականությունը գնահատել է 3,1 տոկոս։ Չնայած դրան՝ ՀԲ-ն որոշակի ռիսկեր է տեսնում Հայաստանի տնտեսության մեջ։ Դրա առաջին պատճառը սպառման պահանջարկի դանդաղ աճն է։ Ռիսկեր կան նաև պետական պարտքի ավելացման առումով, որ ՀԲ-ի գնահատումներով, տարեվերջին կհասնի ՀՆԱ-ի 52,5 տոկոսին։ Թերևս այս է պատճառը, որ կառավարությունը հրաժարվեց վարկային միջոցներով բյուջեի դեֆիցիտը ավելացնելուց և լրացուցիչ ծախսեր իրականացնելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել