Panorama.am-ը գրում է.
«Կովկաս» ինստիտուտի ղեկավար քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ 16-րդ համագումարին, այն բնորոշեց որպես «նախընտրական» և «հետճգնաժամային»՝ նկատի ունենալով ապրիլյան, ապա հուլիսյան իրադարձությունները:
«Տեղի ունեցավ վարչապետի փոփոխություն, փոխվեց Սահմանադրությունը: Իշխանությունների քայլերը և նրանց տրամաբանությունը շատ թե քիչ հասկանալի են. դա կոչվում է «Փի-Ար» կամ «ռեբրենդինգի» փորձ»,-նշեց Ալ. Իսկանդարյանը:
Քաղաքագետը շեշտեց, որ իր համար հասկանալի չէ ՀՀԿ-ին՝ Կարեն Կարապետյանի անդամակցության շուրջ ընթացող «ափսե կոտրելու» գործընթացը:
«Այլ կերպ չէր կարող լինել»,-նշեց Իսկանդարյանը՝ մանրամասնելով, որ իշխող կութակցությանը վարչապետի անդամակցումը միակ տրամաբանական ելքն էր:
«Ընթանում է քարոզարշավ, ասվում են բավական ճիշտ խոսքեր, որոշ բաներ նաև արվում են, սակայն ես մեկ անգամ արդեն ասել եմ, որ Հայաստանի առջև ծառացած բոլոր խնդիրներ, այդ թվում՝ մենաշնորհի, բիզնեսի և քաղաքականության սերտաճման, ինչպես նաև առաջին կապիտալի և քաղաքականության կապի հետ առնչվող հարցերը, ունեն երկարաժամկետ բնույթ: Նրանցից և ոչ մեկը 4-5 ամիսների ընթացում հնարավոր չէ լուծել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



