ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին դրական է արտահայտվել Դոնալդ Թրամփի մասին այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին ճաշել է նրա հետ Նյու Յորքում, հաղորդում է Interfax-ը։
«Կարծում եմ, որ կտեսնեք՝ Ամերիկան շարունակելու է առաջատար լինել աշխարհում այս հարյուրամյակում»,-ասել է Ռոմնին լրագրողներին։
Ռոմնին հավատացած է, որ ԱՄՆ նորըտնիր նախագահ Դոնալդ Թրամփը հենց այն մարդն է, որը Միացյալ Նահանգների ժողովրդին կպարգևի ավելի լավ ապագա։
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռոմնին Թրամփին ուղղված քննադատական, վիրավորական հայտարարություններ է արել՝ նրան անվանելով «խարդախ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



