Համարում եմ անթույլատրելի սեփական քաղաքացիական անպատասխանատվությունը արդարացնել Րաֆֆու ոչ կոմպետենտությամբ... Ասելով սա՝ ուզում եմ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի կոմպետենտությունը ամենևին Րաֆֆիինից բարձր չէր, երբ 2008 թվականին նա դարձավ նախագահ... Հաջորդող 5 տարվա ընթացքում ես հասկացա, որ ցանկացած մարդ կարող է որոշ չափով զարգանալ... Կարծիքս կտրում փոխեցի այս նախագահական ընտրություններին նախորդող ագիտացիայի ժամանակ, երբ հասկացա, որ նախագահը սեփական պարտականությունները չի գիտակցում, երբ արտագաղթի խնդրի հաղթահարումը չի համարում նախագահի պարտականություն... Ոչ կոմպետենտությունը սա ա... Էլ չեմ խոսում խիարի տեսության հիմնադիրի կենսաբանական գիտելիքներից... Կարող եմ շարունակել, սակայն այդ դեպքում գրառումս չի ավարտվի...

Համարում եմ անթույլատրելի «Պարտվեցինք մենք, թող մյուսներն էլ պարտվեն» տրամաբանությունը, որով շարժվում են 2008 թվականի նախագահական ընտրությունները հաղթած պարոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Նրանք վերածվեցին ընդդիմադիրներից լևոնականների, որոնք սրտանց չեն ցանկանում ժողովրդի հաղթանակ, այլ ցանկանում են սեփական թեկնածուի հաղթանակ կամ նվազագույնը՝ մյուս ընդդիմադիրների պարտություն... Չնայած նրան, որ ինքս ամենաշատը համակրում եմ պարոն Տեր-Պետրոսյանին, նման գործելաոճը համարում եմ վտանգավոր: Նիկոլ, respect!
Ով ուզում է ժողովրդի հաղթանակը, թող նպաստի գործընթացին... Երբ ասում եք, որ ծրագիր «մաքսիմում»-ը խորհրդարանական ընտրություններն են, նույնիսկ եթե դա այդպես է, մի՞թե պարոն Տեր-Պետրոսյանը նույնի համար չի պայքարել, երբ այլ լծակներ չուներ... Իսկ եթե այս անգամ այդ ծրագիր «մաքսիմում»-ը ստացվի, ինչը ձեր իսկ խոսքով իրատեսական է, ինչո՞ւ եք խանգարում գործընթացին... Չէ՞ որ այդ գործընթացից կշահի հենց ժողովուրդը և ամբողջ ընդդիմությունը... Թե՞ ես ճիշտ եմ, ու դուք ամենևին ժողովրդի հետ չեք և զբաղված եք ցածրաստիճան ռևանշիզմով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել