Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համոզված է, որ իր կինը՝ Միշելը, երբեք իր թեկնածությունը չի առաջադրի պետության ղեկավարի պաշտոնի համար:
«Միշելը երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնի համար»,- ասել է Օբաման Rolling Stone հանդեսին տված հարցազրույցում:
Միաժամանակ նա հավելել է, որ իր կինը տաղանդավոր մարդ է, որը կարծիքը շատ կարեւոր է ամերիկացիների համար:
«Ես կկատակեմ ու կասեմ, որ նա չափազանց ողջամիտ է, որպեսզի ցանկանա զբաղվել քաղաքականությամբ»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Ավելի վաղ սոցիալական ցանցերի օգտատերերն սկսել էին ակտիվորեն կոչ անել ներկայիս առաջին տիկնոջը՝ իր թեկնածությունն առաջադրել երկրի ղեկավարի պաշտոնում եւ դառնալ ԱՄՆ-ի առաջին կին նախագահը:
Gallup կենտրոնի վերջերս անցկացրած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ամերիկացիների գրեթե 80 տոկոսը դրական է գնահատում Միշել Օբամայի գործունեությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



