Tert.am-ը գրում է.

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում է, որ 5-ից 7 տարի նախագահական ժամկետի երկարաձգումը կնպաստի «հասարակության կայունությանը» և նոր ընտրությունների ծախսերի տնտեսմանը: Նախագահական լիազորությունների ժամկետի երկարաձգման նախաձեռնությունը պատկանում է Բելառուսի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը: ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան հավանության է արժանացրել նորարարությունը, գրում է «Независимая Газета»-ն:


Եթե քննարկմանը չմիանային պաշտոնական անձինք, ապա կարելի էր կարծել, որ դա ընդամենը լիբերալ-դեմոկրատների նախաձեռնությունն է, սակայն քննարկմանը միացել է ԿԸՀ ղեկավարը, որը հայտարարել է, որ այդ առաջարկը «ոչնչով չի հակասում միջազգային պրակտիկային», գրում է լրատվամիջոցը։


Առաջարկը շատ ավելին է, քան նախագահական ժամկետի երկարաձգում: Խոսքը հանրաքվեի միջոցով Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մասին է, այդ թվում՝ ընտրական համակարգում: Առաջարկվում է նաև ավելացնել պատգամավորական ժամկետը:


Հանրաքվեն առաջարկվում է անցկացնել արդեն 2018 թվականին: Ինչպես նշում է «Независимая Газета»-ն, վերջերս Լուկաշենկոն, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ Բելառուսի սահմանադրությունը փոփոխություններ է պահանջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել