Մոտ 1 մլն մարդ դուրս է եկել Հավանայի կենտրոնում սգո հանրահավաքի՝ հարգելու հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակը, ով կյանքից հեռացել է անցած շաբաթ։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Կուբայի անվտագության ծառայությունների աշխատակիցներին։ Արարողության մեկնարկից առաջ մարդիկ բացականչել են՝ «Ես Ֆիդելն եմ»։
Խոսե Մարտիի անվան հուշահամալիրի մոտ անցկացվող ակցիային ներկա են գտնվել ինչպես Կուբայի առաջնորդները, այնպես էլ օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչներ։ Ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի պատի մոտ և գրություն թողնել ցավակցությունների գրքում։
Կուբայի մայրաքաղաք իրենց պատվիրակություններին ուղարկելուց հրաժարվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կանադայի վարապետ Ջասթին Թրյուդոն։ Հավանայում ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է իջեցնել դրոշը՝ ի նշան սգո։
Հենց Հավանայի կենտրոնից Կաստրոյի աճյունասափորը կուղևորվի «Ազատության քարավանի» երթուղով։ Դեկտեմբերի 4-ին այն կլինի Սանտյագո-դե-Կուբա քաղաքում, որտեղ էլ տեղի կունենա հուղարկավորությունը։