Գտնվել են Կոլուբիայում երեկ վթարված բրազիլական օդանավի սև արկղերը։ Բորտային ինքնագրիչները գտնվում են լավ վիճակում։ Այս մասին հայտնել է Կոլումբիայի քաղավիացիայի վարչությունն իր Twitter-ի էջում։

Երկրի հյուսիսարևմտյան Մեդելին քաղաքի օդանավակայանից ոչ հեռու վթարված ինքնաթիռի զոհերի ցուցակը Կոլումբիայի իշխանությունները հստակեցրել են։ Նոր տվյալներով՝ ինքնաթիռի անկման հետևանքով զոհվել է 71, ողջ մնացել՝ 6 մարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր ինքնաթիռում 81 մարդու մասին, սակայն, ինչպես պարզվել էր, ցուցակի ուղևորներից 4-ը չէին թռել այդ չվերթով։ Համաձայն օդանավակայանից ստացված հաղորդագրության՝ անձնակազմը հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին։ Տեղի ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ օդաչուները տվել են վառելիքի ցածր մակարդակի մասին ազդանշան և պատրաստվել արտակարգ վայրէջքի։

Авиакатастрофа в Колумбии: найдены черные ящики

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել