Image resultԱմերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ Իտալիայի սահմանադրական բարեփոխումը սպառնում է ձախողել աշխարհի հնագույն բանկերից մեկի՝ Monte dei Paschi-ի փրկության պլանը։

Պարբերականն ընդգծում է, որ Իտալիայի տնտեսությունում առկա լարվածությունն իր գագաթնակետին կհասնի հաջորդ շաբաթ, երբ հայտնի կդառնա, թե արդյոք Monte dei Paschi-ն հաջողությա՞ն է հասել վերափոխման պլանին հետևելիս։

Monte dei Paschi-նն ընթանում է բարդ և մասշտաբային պլանի ճանապարհով, որպեսզի վերափոխվեն 28 միլիարդ եվրոյի վատ վարկերն ու ստացվի 5 միլիարդ եվրոյի շահույթ՝ փակելու համար կապիտալում գոյացած ճեղքը։

Պարբերականն ընդգծում է, որ այս հանգստյան օրերին վճռական նշանակություն կունենա անցկացվող հանրաքվեն, որը կարող է առաջացնել քաղաքական անկայունություն ու նյարդայնացնել ներդրողներին՝ սպառնալով ձախողել բանկի փրկության պլանը։

Բացի այդ, դա կարող է պատճառ դառնալ բանկային ոլորտի մաքրման ուղղությամբ Իտալիայի կառավարության ջանքերի ձախողման համար։ Ավելի վաղ Monte dei Paschi-ն հայտնել էր իր 2600 աշխատակցի կրճատելու և համայն աշխարհում հարյուրավոր մասնաճյուղեր փակելու մասին գումարներ տնտեսելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել