Image result for november 30Պատմության մեջ այս օրը 1939թ. նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ-ը հարձակվեց Ֆինլանդիայի վրա: Սկսվեց «Ձմեռային պատերազմը»: Խորհրդային Միությունը ցանկանում էր օկուպացնել Ֆինլանդիան, քանի որ, ըստ նացիստների հետ կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի, Ֆինլանդիան Մերձբալթյան տարածաշրջանի հետ մեկտեղ համարվում էր ԽՍՀՄ ազդեցության գոտի: Այդ նպատակով նրանց հատուկ ծառայությունները սահմանային սադրանքներ կազմակերպեցին և դրանում մեղադրեցին ֆիննական կողմին: Պատերազմի առիթը պատրաստ էր: Նոյեմբերի 30-ի առավոտյան առաջին ինքնաթիռները երևացին Հելսինկիի երկնքում: Եթե մինչ այդ Խորհրդային Միությունը հեշտությամբ օկուպացրել էր Մերձբալթյան տարածաշրջանը, ապա պետք է նշել, որ ֆինների հարցում կոմունիստների ծրագրերը ձախողվեցին: Բանն այն է, որ ֆինները մարշալ Մաներգեյմի գլխավորությամբ Մաներգեյմի հռչակավոր պաշտպանական գծի մոտ, Վիբուրգյան սառույցների վրա և Սուլմուսամի բնակավայրի մոտ ջարդում էին խորհրդային օկուպանտներին: Ընդհանուր առմամբ ֆինները զենքը ձեռքներին կարողացան դուրս շպրտել խորհրդային օկուպանտներին և պահպանել սեփական անկախությունը: Այս պատերազմի հատկանշական կողմերից մեկն այն է, որ այն կոտրում է փոքր ազգերի անկարողության և թուլության միֆը: Պատերազմի ընթացքում ֆինները կորցրին 8 տանկ, իսկ թշնամին կորցրեց 2300 տանկ: Հատկանշական է, որ մի քանի ամիս տևած պատերազմի ընթացքում 5 միլիոն բնակչություն ունեցող ֆինների կորուստները կազմում էր մոտավորապես 24 հազար մարդ, իսկ սովետական բանակի կորուստները կազմում էր 384 հազար մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել