Newmag.am-ը գրում է.
Մի փորձի արդյունքում հայտնաբերվել է, որ մեղուները կարող են զարգացնել արվեստի իրենց ճաշակը և տարբերել Մոնեի ու Պիկասսոյի նկարները: Կարող են նաև հաշվել մինչև չորսը, ճանաչել բարդ նշանները, սովորել իրենց դիտարկումների վրա և ազդանշանների միջոցով հաղորդակցվել: Սնունդ հայթհայթելու ճանապարհին նրանք գնահատում են տարբեր ծաղիկների միջև եղած հեռավորությունները և ծրագրում են բարդ ուղևորություններ, որպեսզի ծախսեն ավելի քիչ էներգիա և հավաքեն ավելի շատ նեկտար։
Մարդու ուղեղում 100 հազարից ավելի նեյրոն կա, քան մեղուների մոտ, սակայն մարդկային շատ սովորություններ կարող ենք տեսնել մեղուների մոտ: Այսպիսով, ինչի՞ համար է մեզ անհրաժեշտ այդ «գորշ հեղուկը ( խմբ. – ուղեղը), ինչպե՞ս է այն մեզ տարբերում մյուս էակներից:
Արդյո՞ք մեր ուղեղը ավելորդ է:
Մեր օրգանիզմը օգտագործած սննդի մեկ հինգերորդը տրամադրում է 100 միլիարդ նեյրոնների միջև կապը ապահովելուն: Եթե մեր ուղեղի չափը մեզ ոչ մի առավելություն չտար, մենք էներգիայի մեծ կորուստ կունենայինք:
Առավելություն ամեն դեպքում կա: Մեր մեծ ուղեղը օգնում է մեզ լինել արդյունավետ: Երբ մեղուները կեր են հայթհայթում, նրանք ամեն ինչ առանձին ուսումնասիրում են, իսկ չափերով մեծ կենդանիները բավարար բանականություն ունեն, որպեսզի կարողանան ամեն ինչ միանգամից գնահատել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



