Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը Պաշտպանության եվրոպական հիմնադրամի շրջանակներում դիտարկման է հանել պաշտպանական ծախսերը մեծացնելու մասին առաջարկը։
Հիմնական ներդրումները պետք է բաժին ընկնեն կիբերանվտանգությանը, ռազմածովային նավատորմին ու անձնակազմ չունեցող սարքերի տեխնոլոգիաներին։ Առաջարկը քննարկվելու է նոյեմբերի 30-ի նիստում։
Դա տեղի է ունենում միջազգային ահաբեկչության սպառնալիքի աճից ու Ռուսաստանի ռազմական ակտիվության մեծացումից Եվրոպայում մեծացող մտահոգությունների ֆոնին։
Բացի այդ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ քանիցս պնդել է, որ Վաշինգտոնը չի կարող իր դաշնակիցներին պաշտպանել Ռուսաստանի հարձակումներից։
Նա նաև դիմել էր ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին և կոչ էր արել մեծացնել պաշտպանական ծախսերը։