mfa_mid_russia_171215Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀԱՊԿ-ում ՌԴ մասնակցության ապահովման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, դաշնային անվտանգության ծառայության և անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչները:

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան տեղեկացրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի` հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած նիստի արդյունքների մասին:

Նա, մասնավորապես, անդրադարձել է մինչև 2025թ-ն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությանը, որն ընդունվել է երևանյան նստաշրջանում:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները քննարկել են ՀԱՊԿ-ում Ռուսաստանի առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև կազմակերպությունում դաշնակից պետությունների գերատեսչությունների հետ համագործակցության խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել