Ամենավիթխարի հուշարձանները և շինությունները, որոնք երբևէ կառուցվել են, ժամանակի ընթացքում մաշվել կամ ամբողջովին ավերվել են։ BlogNews–ը որոշել է պարզել, թե ինչպիսի տեսք են ունեցել դրանք, երբ նոր են կառուցվել։ Իրականում այդ շինությունները շատ ավելի տպավորիչ են, քան դուք կարծում եք։
Գիզայի բուրգերը, Եգիպտոս

Իրականում բուրգերը ծածկված էին փայլուն սպիտակ քարերով, որոնց շնորհիվ բուրգերը տեսանելի էին շատ հեռավոր լեռներից և նույնիսկ տիեզերքից։ Դժբախտաբար, դրանք ավերվել են 1301 թվականի հզորագույն երկրաշարժի պատճառով։ Կա վարկած, որ դրանք օգտագործվել են Կահիրե քաղաքը վերականգնելու համար, որը ավերվել էր 12-րդ դարում։
Սագրադա Ֆամիլիա, Իսպանիա

Այս հայտնի եկեղեցու շինարարությունը սկսվել է 1882 թվականին։ Ըստ նախնական հաշվարկների՝ 19-րդ դրաի տեխնոլոգիաների պարագայում շինարարությունը պետք է տևեր 3-4 դար։ Այն պետք է կառուցվեր բացառապես նվիրատվությունների հաշվին։ Բարեբախտաբար, ժամանակակից տեխնոլոգիաները օգնությամբ այդ կառուցված կլինի արդեն 2026 թվականին՝ Անտոնիո Գաուդիի մահից 100 տարի անց։
Կոլիզեում, Իտալիա

Հանրահայտ Կոլիզեումը կառուցվել է մ.թ. 1-ին դարում։ Կառուցումից անցել է մոտ 2000 տարի, սակայն այն դեռ պահպանել է իր մոտավոր տեսքը։ Հիմնական ավերածության պատճառը 14-րդ դարի կեսերի եղած հզոր երկրաշարժն է։ Աղետից հետո Կոլիզեյումը օգտագործվել է որպես նոր շինություններ կառուցելու համար շինանյութի աղբյուր, սակայն, չնայած դրան, այն պահպանվել է մինչ օրս։
«Ինդիա» աշտարակ

Սա շատ բարձր երկնաքեր պետք է լիներ, որը կառուցվում էր Մումբայ քաղաքում և պետք է իր բարձրությամբ երկրորդը լիներ Բուրժ Խալիֆայից հետո։ Շենքի ներքին դիզայնի վրա աշխատել էր Ջորջիո Արմանին, սակայն շինարարությունը դադարեցվել է 2011 թվականին։
Պարթենոն, Հունաստան

Պարթենոնը հսկայական տաճար է, որ կառուցվել է Հին Հունաստանում՝ ի պատիվ աստվածուհի Աթենքի։ Դարերի ընթացքում այն շատ փորձությունների միջով է անցել՝ պատերազմներ, վերակառուցում, վանդալիզմ և այլն, սակայն պահպանվել է մինչ օրս։
Բուրժ Ալ Ալամ, ԱՄԷ

Սա պետք է լիներ ԱՄԷ-ի ամենաբարձր երկնաքերը՝ 510մ բարձրությամբ։ Դրա շինարարությունը պետք է ավարտվեր 2009 թվականին, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով այն հետաձգվել է, իսկ 2013 թվականին՝ ընդհանրապես չեղարկվել։



