Հարավկորեական Kia ընկերության նոր Սեդանը շուկայում կհայտնվի K8 անվանմամբ:

Մեքենայի առաջին թաքուն արված նկարը հրապարակել է Kia-World-ի կայքը: Պարզվում է, որ այդ լուսանկարի սեդանը K8-ի նախատիպն է:


Եթե Ձեր մեջ դեժավյու է առաջացնում այս մեքենան, ապա իրավացի եք. այս նորեկը GT կոնցեպտ-մեքենայի արտադրական տարբերակն է, որը կորեացիները հանրությանն էին ներկայացրել դեռ հինգ տարի առաջ՝ Ֆրանկֆուրտի ավտոսալոնում:

Այդ երկու մեքենաներն ունեն մի շարք նմանություններ: Առաջինը աչքի են զարնում հետևի լույսերը, ավելի կոնկրետ՝ գիծը, որը լույսերից դուրս երկար շարունակվում է:

Իսկ դռները արտադրողը որոշել է ավանդական ձևով թողնել. կոնցեպտում դիմացի դուռը դեպի դիմաց էր բացվում, իսկ հետևինը՝ դեպի հետ (заднепетельные):

Նորեկին վերազինելու են 3,3 լ թվին-տուրբո V6-ով՝ ոչ պակաս քան 365 ձիաուժով: Գնորդներին կառաջարկվի նաև 2 լիտրանոց տուրբոշարժիչային տարբերակ:
Ներքին շուկայում այն կհայտնվի ամենայն հավանականությամբ 2017-ի գարնանը: Հաջող թողարկումից հետո մեքենային ավելի ներկայացուցչական անուն կտրվի և այն կուղարկվի դրսի շուկա:




