Panorama.am-ը գրում է.

Նոյեմբերի 29-ին Իտալիայում իր 117-ամյակն է նշում երկրագնդի ամենածեր բնակչուհին՝ Էմմա Մորանոն: Նա համարվում է երկրագնդում միակը, ով ծնվել է 19-րդ դարում: «Վեստի.ռու»-ն, վկայակոչելով իտալական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ կնոջ «խելքը տեղն է, նա հիանալի տեսք ունի»:

Երկարակյացը ծնունդը նշում է  տանը՝ մտերիմների ու հարազատների հետ: Պարզվում է՝  նրանց մոտ  երկար ապրելը ժառանգական է, Մորանոյի մայրը մահացել է 93 տարեկան հասակում, իսկ քույրերը հարյուրամյակի շեմին: Կինը երկարակեցության գաղտնիքը համարում է հատուկ սննդակարգը:

«Առաջին աշխարահամարտից հետո բժիշկն ինձ մոտ ախտորոշել էր անեմիա: Նա խորհուրդ էր տվել օրական ուտել 3 խաշած ձու, մի քիչ միս, միրգ ու բանջարեղեն»,-ասել է իտալացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել