Հայաստանում տնտեսության զարգացման հարցը դարձել է լուրջ խնդիր: Առկա աշխարհաքաղաքական և ներքին բարենպաստ պայմանների առկայությունը պահանջում է նոր մեխանիզմների ներդրում, որը կնպաստի բիզնեսի համար ստեղծված պայմանների բարելավմանը:
Այս ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերից մեկը անցած ամիսների ընթացքում գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակի ստեղծումն է, մասնավորապես՝ զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտների շուրջ:
Ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակի ստեղծումը ևս առանցքային նշանակություն ունի, որի շրջանակում արդեն ստացվել է 6 ներդրումային ծրագիր:
Տնտեսության «շնչառությունը» բացելու համար անհրաժեշտ է, որ բիզնես-պետություն փոխգործակցությունը ընթանա հարթ և պետությունը հանդես գա տարբեր ուղղություններով բիզնեսին օժանդակելու ուղիներ փնտրելու օգտին:
Պետության կողմից բիզնեսին տրամադրվող աջակցությունը կարող է ունենալ բազմակի էֆեկտ և բարձրացնել օտարերկրյա ներդրողների կողմից ներդրումներ ներգրավելու հնարավորությունը: