Aysor.am-ը գրում է.
Նոյեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում եղել է 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հարգանքի տուրք է մատուցել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, ծաղկեպսակ է դրել ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշատախտակի մոտ:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2016/11/29/%D5%8E%D5%AB%D5%A3%D5%A5%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1176064
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



