Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նոր գործողություններ իրականացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական օդուժը ոչնչացրել է ԻՊ 4 ապաստարան: Գործողությունների հետևանքով սպանվել է «Իսլամական պետության» 11 ահաբեկիչ:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել