ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է հրաժարական տալ իր պաշտոնից, եթե դա դրականորեն կանդրադառնա կառավարության աշխատանքի որակի վրա։ Աշոտյանը հավելել է, որ պաշտոնատար անձինք կառչած չեն իրենց աթոռներից, և ինքը պատրաստ է օր առաջ հրաժարական տալ անհրաժեշտության դեպքում և այդ կերպ օրինակ դառնալ այլ պաշտոնյաների համար։
Խոսքերը գեղեցիկ են հնչում, բայց Հայաստանի հիմնախնդիրներից մեկն էլ հենց նրանում է, որ իշխանության վերին օղակներում խոսքերը հազվադեպ են գործի վերածվում կամ գոնե արտացոլում իրական պատկերը։ Այս դեպքում հարցը բնավ էլ Աշոտյանի հրաժարական տալ-չտալում չէ, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ մեկ ամսից ողջ կառավարությունն է պարտավոր հրաժարական տալ՝ համաձայն Սահմանադրության և օրենքների ու Աշոտյանի ավելի շուտ հրաժարական տալը ոչ մի բան չի փոխելու։
Հարցը նրանում է, որ ես ու ոչ միայն ես շատ դժվար ենք պատկերացնում, թե հատկապես բարձր պաշտոն զբաղեցնողներն այդ ինչպե՞ս չեն կառչում իրենց աթոռներից, եթե հաճախ, եթե չասեմ միշտ, իրենց բարեկեցությունը մեծապես պայմանավորված է հենց այդ աթոռների վրա նստելու իրավունք ունենալուց։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/157889467700418?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել