Aysor.am-ը գրում է.
ԱՄՆ-ն և Ֆրանսիան մտադիր են զարգացնել ռազմական համագործակցությունը միջուկային ոլորտում, ասվում է համատեղ հայտարարությունում, որը Վաշինգտոնում ստորագրել են երկու երկրների ՊՆ ղեկավարներ Էշթոն Քարթերն ու Ժան-Իվ Լը Դրիանը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մեր պարտավորությունները՝ որպես միջուկային զենք ունեցող պետություններ, նաև ավելի լուրջ ռազմավարական մարտահրավերները մեզ ստիպում են ընդլայնել արդեն իսկ կանոնավոր երկկողմ խորհրդակցությունները: Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների հիման վրա մենք մտադիր ենք շարունակել օգնել դաշինքի միջուկային մշակույթի վերածննդի հարցում», - ասվում է պենտագոնի տարածած փաստաթուղթում:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2016/11/29/%D4%B1%D5%84%D5%86-%D5%B6-%D6%87-%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB%D5%A1%D5%B6/1175738
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



