«Հրապարակ» թերթը գրում է, որ ԲՀԿ-ն սպասողական դիրքորոշում է որդեգրել և կսկսի ակտիվորեն գործել միայն այն բանից հետո, երբ վերջնականապես պարզ դառնա, թե ինչպես կավարտվի ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորման գործընթացը. այն կլինի Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի «հագով», ինչպես նաեւ` իրենց կոալիցիա մտնելու առաջարկ կարվի՞, թե՞ ոչ։
Ամեն դեպքում, ամեն ինչ խոսում է նրա մասին, որ ԲՀԿ-ն լրջորեն տրամադրված է ակտիվ մասնակցություն ունենալ Երևան քաղաքի ավագանու ընտրություններում, ընդ որում, թերթի տվյալներով, կուսակցությունում ակտիվ շրջանառվում են խոսակցություններ, համաձայն որոնց՝ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում, որ ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը։
Կից նյութն`այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/342970735822304
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել