Asekose.am-ը գրում է.
Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը մեքենա վարելիս սիրում է հայկական երգեր լսել: Վերջինս Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հնչում է Մարգարիտա Պոզոյանի և Արծվիկ Հարությունյանի «Հարազատ իմ քույր» երգը:
Ավելի ուշ Բիլանը ևս մեկ տեսանյութ է հրապարկել, որում երևում է, թե ինչպես է երգիչը հայերեն երգում:
Իր հրապարակման տակ երգիչը գրել է Մարգարիտային. «Ես միշտ սիրել եմ քեզ և կսիրեմ. Դու «ամենա»-ն ես»:
Հիշեցնենք, որ Բիլանը ռուսական «Ձայնը» նախագծում Մարգարիտա Պոզոյանի մարզիչն էր:
Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/6/237133-dima-bilane-meqena-varelis-haykakan-erg-e-ergoum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



