Վարչապետը նոր նշանակում է արելՎարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Արամ Բադալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից», - ասված է վարչապետի որոշման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել