Աջափնյակում անտերությունը  արդեն անցավ բոլոր սահմանները: Ի թիվս բազում այլ խնդիրների` շենքերի անմխիթար վիճակը, որ չգիտեմ էլ արդեն որ կարգի վթարային են, բայց չեն քանդվելու մինչև իրենք իրենց չփլվեն բնակիչների գլխին, բակերում` օրեցօր խաղահրապարակների հաշվին բազմացող ավտոտնակները, տրանսպորտի սարսափելի վիճակը և այլ մանր-մունր թվացող հարցեր, որոնց ավելացավ ևս մեկը` ծառահատումը:Երեկ գիշերվա ընթացքում 15-րդ թաղամասում` 168 դպրոցի հարևանությամբ, 10 առողջ ծառ է հատվել: Թե ով է բողոքում թթվածնի ավելցուկից, կամ ում ախորժակն է նոր ավտոտնակ կամ խանութ քաշել, հայտնի չէ. բնակիչները ասում են, որ ոմն գեներալ է իրացրել տարածքները:Իսկ տվյալ տարածքի պատասխանատուները, չգիտես ինչու, <<էշի ականջում քնած են>>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել