«Ավգյան ախոռները» պետք է մաքրել
ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները:
Այս հայտարարությունը հետաքրքրական է այն առումով, որ ՀՀԿ-ի «պոչին» ևս մշտապես մարդ-կուսակցություններ են շարված: Այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը վերջիններիս հասկացնում է, որ կա՛մ նրանց հետ այլևս ճանապարհ անցնելու չկա, կա՛մ նշում, որ շանս դեռ ունեն, սակայն դա կլինի ինքնալուծարման ու ՀՀԿ-ին միանալու դեպքում:
Սկզբունքորեն այս թեզն ինձ բավարարում է, եթե իհարկե խոստումը պահպանվի, որովհետև տհաճ է միացնել հեռուստացույցը ու անընդհատ բաբուբախանյանա-գեղամայանա-խոսրովհարությունախառը մարդկանց տեսնել:
Մյուս կողմից՝ այդպիսի պերսոնները ՀՀԿ-ի շարքերում էլ քիչ չեն, եթե մաքրել, ապա մաքրել ամբողջությամբ, հակառակ դեպքում տապալումն անխուսափելի կլինի:



