«ՉԻ» - Մեր ջերմ ողջույնները ՀՀԿ խորհրդից դուրս մնացած Ռազմիկ Զոհրաբյանին: Կարծում ենք՝ Ա. Աշոտյանի այս համեմատությունից հետո նա ըմբռնումով կմոտենա իր հետ կատարվածին: Չէ՞ որ ամերիկյան քաղաքակրթությունը հենց այդպես էլ ստեղծվել է՝ բնիկներին կամ ոչնչացրել են, կամ քշել ռեզերվացիաները: Իսկ Գալուստ Սահակյանը, Լեռնիկ Ալեքսանյանն ու մյուս «հնաբնակները», կարծում ենք, պիտի համապատասխան եզրակացաթյուններ անեն:

Իսկ ՀՀԿ-ն իսկապես ինչ-որ իմաստով հիշեցնում է ամերիկյան քաղաքակրթությանը: Այդ կուսակցությունը բոլոր հարցերը լուծում է կոպիտ ուժով (ինչպես 19-րդ դարի «վայրի Արևմուտքում») ու միաժամանակ կոչ է անում չհարցնել, թե ով ինչպես է վաստակել իր առաջին միլիոնը: Միակ տարբերությունն այն է, որ ամերիկյան քաղաքակրթության պարագայում պետությունն է հզորանում, իսկ ՀՀԿ-ի դեպքում՝ կուսակցությունը: Բնականաբար՝ պետության հաշվին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել