Ընթերցվածք` Ես. 45.16-26, Եփես. 3.14-4.13
Այսօրվա առաքելական թուղթն ուղղակի օգնում է մեզ ճանաչելու Քրիստոսի սերը, ամրանալու ներքնապես, «այնպես, որ ձեր հավատի միջոցով Քրիստոս բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատավորված ու հաստատված լինեք» (3.17): Պողոս առաքյալը թելադրում է մեզ ճանաչել Քրիստոսի սերը, որպեսզի լցվենք «Աստծու լրիվ ամբողջությամբ»: Լցվել Աստծու ամբողջությամբ ավելին է, քան սոսկ գլուխը թափահարելը ի նշան համաձայնության կամ մտքով ընկալելը գրվածը և առիթի դեպքում ցուցադրելը, թե հիշում ենք այդ մասին:...Քրիստոսի ճանաչողությունը, ընկալումը Նրա սիրո դրսևորման, որ է քավչարար ու փրկչական մարմնավորումը, մահը ու հրաշափառ հարությունը, կարող է հավատացյալներիս իրականում համակել Աստծու ամբողջությամբ: ...Տերը, ինչպես անառակ որդու հայրը, սիրով սպասում է յուրաքանչյուրիս` պատրաստ վերականգնել մեզ մեր դրախտային իշխանության և աստվածտեսության իրավունքի մեջ: Սակայն երանական այդ շնորհը վերագտնելու համար մենք պարտավոր ենք զղջմամբ ու ապաշխարությամբ դառնալ դեպի Նա և ասել` ների´ր, մեղանչեցի Քո և երկնքի առջև: Սերն Ինքը խոնարհվեց երկնքից և զոհաբերվեց, որպեսզի մարդը կարողանա այդ Սիրով լցվելով բարձրանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել