Картинки по запросуOperativ.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանությունները «ուսումնասիրում են» որդեգիր ընտանիքներին, որպեսզի պարզեն, թե արդյոք նրանք որեւէ կապ են ունեցել հեղաշրջման փորձի մասնակիցների հետ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարարությունում իր աղբյուրին:

Նշվում է, որ, եթե նրանց կասկածները հաստատվեն, ապա երեխաներին կվերցնեն այդ ընտանիքներից:

Չինովնիկներից մեկի խոսքով՝ օգոստոսի 23-ից սկսված հետաքննություն է իրականացվում։

«Մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարվում, այնպես որ բացառված է, որ երեխային սխալմամբ խլեն ընտանիքից»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել