Քարահունջը այցելության համար կարևորագույն վայրերի ցանկում է National Geographic-ի կողմից։ Ես եմ, ամսագրի միլիոնավոր ընթերցողներից մեկն եմ, կարդում եմ, տոմս առնում, գալիս Հայաստան, նստում եմ տաքսի կամ մեքենա եմ վարձում, քշում եմ 4 ժամ դեպի Քարահունջ, հասնում եմ քարերին, նայում եմ... Էլի եմ նայում։ Հետո ի՞նչ անեմ, ինձ ո՞վ խորհուրդ կտա։ Սիսիանում հյուրանոց ունե՞նք, բացի ճանապարհի կողքի բեռնատարների վարորդների համար էն մի հատ մոթելից։ Բացի Զորաց քարերի կողքի մետաղյա բուդկայից՝ ես հետաքրքիր նյութեր, գրքեր, մագնիսներ որտեղից գնեմ, հետս տանեմ։
Ասածս ի՞նչ է. տուրիզմի վարչություն, արագի մեջ ներդրող բերեք էտ տեղանք կամ տնտեսական զարգացման որևէ կոմիտեի հետ միասին կազմակերպեք (ծանոթ չեմ՝ նոր կառավարության կազմում որ կառույցը պետք է զբաղվի դրանով)։ Վերջապես, սիսիանցինե՛ր, շարժվեք։ Մի հատ նորմալ 3 աստղանի հյուրանոց, մի քանի ընտանեկան B&B ու մի հատ նորմալ ազգային խոհանոցով ռեստորան, վերջ։ Նախնական փուլում լրիվ բավական է խայտառակ չլինելու համար ու եկած մարդկանց հետ ուղարկելու այնպիսի էմոցիաներով, որ մնացածին խորհուրդ տան անպայման այցելել։
Տաթևը հրաշալի ուղղություն է, ու վերջին տարիներին ահագին բանա արվել էտ առումով, բայց ճանապարհը դեպի Տաթև՝ ներառյալ Զորաց Քարերը, իր հերթին ահավոր միապաղաղ է տուրիզմի տեսանկյունից։ Հասկացանք՝ նախնիները կառուցել են Խոր վիրապ, Նորավանք, բնությունն էլ գեղեցիկ տեղանք է կառուցել։ Մեր հերթն է հիմա ավելացնելու էս ամենը ու չփչացնել գոյություն ունեցողը։
Կից նյութն՝ այստեղ