Ladynews.am-ը գրում է.
Կարմիրը շուրթերի և մատնահարդարման դասական գույնն է: Այն միանշանակ դուր է գալիս տղամարդկանց, իսկ դա նշանակում է, որ այն միշտ արդիական կլինի:
Կարմիր մատնահարդարումը յուրահատուկ տրամադրություն է: Միաժամանակ պետք է հիշել, որ այն բազմաթիվ երանգներ ունի: Ամենաթրենդայիններից է բորդո և գինու գույնի երանգները: Ավելացրեք դրանք ձեր կերպարին և ապշեցրեք բոլորին:
Որպեսզի կարմիր մատնահարդարումը երկար պահպանվի, խնդրեք մասնագետին անել թափանցիկ խորշիկ կամ կլոր խորշիկի փոխարեն նկարել եռանկյունի: Դա շատ գեղեցիկ է նայվում և միաժամանակ տեսողականորեն երկարացնում եղունգը:
Մեկ այլ յուրահատուկ տարբերակ, որը գեղեցիկ է նայվում և թարմացման կարիք չի ունենա 2 շաբաթ՝ դա միայն վերևի մասը կարմիր գույնով ներկելն է: Արտասովոր, գրավիչ տարբերակ է, կարելի է մի քիչ ստրազ ավելացնել, սակայն չափի մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ