Փոքրիկ օղակներ հիշեցնող սպիները, որոնք գտնվում են ուսի վրա, բնական ծաղկի դեմ արված պատվաստման հետևանքներ են։ 1970–ական թվականներին այդ պատվաստումները կատարվում էին գրեթե ամենուր։ Բժիշկները ուղղակի ներարկում էին բնական ծաղկի կենդանի վիրուսը, որպեսզի առաջացնեն իմունային պայքար։

Վիուսի թափանցում ապահովելու համար բժիշկները ներարկիչը մտցնում էին ծաղկի լուծույթի մեջ և մի քանի անգամ ծակում մաշկը։ Կարճ ժամանակում մաշկի վրա բշտիկներ էին առաջանում։ 6-8 ժամ անց դրանք անհետանում էին, սակայն նորից ի հայտ էին գալիս 6-8 շաբաթ անց։ Ընդհանուր ապաքինումը տևում էր 10-13 շաբաթ, սակայն գրանցվել են նաև դեպքեր, որ ապաքինումը տևի 2-3 անգամ ավելի երկար։

Արդյունքում մարդու ուսին ամբողջ կյանքի ընթացքում մնում էր այսպիսի կլորաձև սպի։ Քանի որ բնական ծաղկի վարակը հաղթահարվել է 1970-ական թվականներին, պատվաստումները նույնպես դադարեցվել են, սակայն շատ երկրներում դրանք շարունակվել են մինչև 1980-ական թվականները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել