Panorama.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծի հիմնական դրույթները, որոնցից մեկը կուսակցության ստեղծման համար պարտադիր համարվող անդամների կարգավորումն է:

Ըստ նրա՝ եթե գործող դրույթով կուսակցության համար պարտադիր է համարվում, որ ունենա 200 անդամ, իսկ վեց ամսում այդ աճը հասնի 2000-ի, ապա նոր նախագծով առաջարկվում է հիմնադիր համագումարի ժամանակ ունենալ նվազագույնը 100 անդամ, այնուհետ այդ թիվը գրանցման պահին հասնի 1000-ի: Կուսակցության  գրանցումը կարող է լինել համագումարից ամենաուշը 6 ամիս անց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել