Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի տնային կալանքը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։
Դատարանը նաև մեժել է Ուլյուկաևի փաստաբանի միջնորդությունը, որը խնդրել էր թույլ տալ իր պաշտպանյալին օրը երկու անգամ զբոսնել և շփվել մամուլի ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ քննիչը թույլ չէր տվել, որպեսզի բժիշկն այցելի Ուլյուկաևին։
Քննության տվյալներով՝ նախկին նախարարը սպառնալիքների միջոցով 2 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել «Ռոսնեֆտ»-ից, ինչի շնորհիվ ընկերությունը գնել է «Բաշնեֆտ»-ի պետական մասնաբաժնի բաժնետոմսերի 50 տոկոսը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել