Lurer.com-ը գրում է.
Կատալոնյան «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ ոչ-ոքի ավարտած խաղը:
«Ռեալ Սոսյեդադ»-ը գերազանցեց մեզ: Ակումբների մեծ մասը մեր դեմ խաղերում հաջողության են ձգտում հասնել՝ պաշտպանվելով, բայց այս հանդիպմանը մրցակիցը գնդակով էր խաղում և արժանի էր երեք միավորի: Երկրորդ խաղակեսում խաղը որոշակիորեն հավասար դարձավ, բայց ոչ այնքան, որ հաղթանակի հույս ունենայինք»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է կատալոնյան թիմի պաշտոնական կայքը:
Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=240023&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել