Պուտինն աշխատանքից ազատել է Կրեմլի, ԱԴԾ-ի, ՊՆ-ի և ՆԳՆ-ի մի շարք պաշտոնյաներիAysor.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ղեկավար պաշտոններից ազատել է Կրեմլի, Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների մի շարք պաշտոնյաների, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Այդ կադրային որոշումները կապված են այդ պաշտոնյաների՝ ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ ընտրվելու հետ: Պաշտոններից հեռացված չորս հոգին, բացի մեկից, որը հեռացվել է զինվորական ծառայության համար որոշակի տարիքի հասնելու պատճառով, իրենց պաշտոններից ազատվել են սեփական ցանկությամբ:

Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնակցելով գիտության և կրթության հարցերով խորհրդի նիստին, ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահից տեղեկացել է բարձրաստիճան պաշտոնյաների՝ ակադեմիայի անդամ ընտրվելու մասին, որոնք այդկերպ խախտել են Կրեմլի պահանջը՝ չհամատեղել պետական ծառայությունը գիտական գործունեության հետ:

Պուտինը խոստացել է նրանց հնարավորություն տրամադրել զբաղվել գիտությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել