1473477249Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից` դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին քվեարկած միլիոնավոր ձայներն անօրինական են. հաղորդում է Ria.ru-ն:

Հանրապետական Թրամփը հաղթել էր ընտրություններում՝ ստանալով Նահանգների 306 ընտրիչների ձայն՝ ընտրվելու համար անհրաժեշտ 270-ի փոխարեն։ Սակայն նա 2 մլն քվեով զիջում է Քլինթոնին։ Թրամփի հաղթանակը հնարավոր է դարձել շնորհիվ քվեարկության անուղղակի համակարգի, որում կարևորը ընտրիչների մեծ մասի ձայները ստանալն է, այլ ոչ թե հաղթանակը համաժողովրդական քվեարկությունում։

«Բացի այն, որ ես վիթխարի հաշվով հաղթել եմ ընտրողների կոլեգիայում, ես հաղթել եմ նաև ժողովրդական քվեարկությունում, եթե հաշվի առնենք միլիոնավոր մարդկանց, ովքեր քվեարկել են ապօրինի»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել