Հայաստանը, էս փոքր՝ Տոկիո քաղաքի չափ պետությունը զարգացնելն ախր էդքան էլ դժվար բան չի է, որ տենց ծանրացնում են, սարքում Հայոց հարցը... Մի քիչ քաղաքական կամք, մի քիչ դռայվ, մի քիչ հայրենասիրություն, ու ամեն ինչ ինքն իրան կընկնի հունի մեջ:
Հայաստանում ամեն երկրորդը ուզում է դառնալ պաշտոնյա (շաբաթ-կիրակի նույնիսկ բոլորը), ինչո՞ւ է ուզում, այո՛, որ իրան էլ լավ լինի... Կապ չունի՝ էդ պաշտոն կոչվածը ՊՊԾ դասակի հրամանատարի տեղակալի պաշտոն է, թե... ասենք՝ ոստիկանապետի, գյուղապետի տեղակալ, թե՞ Երևանի քաղաքապետ, թիկնազորի սմենի պետ, թե՞ հենց ինքը`«Ախռանի պետ», որովհետև կողքից տեսնում ա էն խտրական վերաբերմունքը, որը ցուցաբերվում ա հասարակ մահկանացուներիս հանդեպ...
Հայաստանցին պիտի փոխվի, բայց ո՞վ պիտի փոխի հայաստանցուն, եթե ոչ պետությունը... Մենք ինչքան էլ ինքնակազմակերպվենք, փորձենք քաղաքացիական ինքնագիտակցության մակարդակ բարձրացնել, ցույցեր, ելույթներ և այլն, միևնույնն ա, պետությունը ցանկացած պահի, կիրառելով սեփական լծակները, ճնշում ա: Պետությունն ուղղակի չի հասկանում, որ ամայացնում ա ամեն ինչ, ու անգամ եթե նույն իշխանությունը իր ազդեցությունը պահի, ենթադրենք, ևս 30 տարի, մեկ ա, մի քանի տարուց ամայանալու ա ամեն ինչ, իրանց իշխանությունը դառնալու ա ոչ մի բան․ հովիվն էլ ոչխարի հոտի իշխանն ա, հետո՞...
Հայաստանում պիտի պետությունը կրթի մարդուն, մենք աշխատող ժողովուրդ ենք, մեզ պետք ա մենակ պայմաններ՝
Առևտրականին պիտի փորձի դարձնել բիզնեսմեն,
Գյուղացուն՝ ֆերմեր...
Ու ստեղից կսկսվի շղթան... Կթվա՝ բառախաղ եմ անում, բայց չէ, առևտրականն ու գյուղացին պիտի դառնան բիզնեսմեն ու ֆերմեր, պետք ա ոչ թե ստանդարտ մոտեցումներ կիրառեն, այլ փորձեն միշտ զարգանալ, պիտի կապ պահեն սոցիոլոգների, խորհրդատուների, թռեյներների (ի դեպ՝ սրանք միշտ կան, բայց հազարից մեկ են արդյունավետություն ապահովել) հետ, Ահարոն Ադիբեկյանները ոչ թե պիտի ընտրությունից ընտրություն հելնեն ասեն՝ ով ինչքան ա խփելու, այլ ասեն՝ այ գյուղացի ջան, էս տարի էսքան պոմիդորի կարիք ա լինելու, դու պոմիդոր ցանի, առևտրական ջան, դու տես՝ ինչ ես անում, էսքան պամպերս ա պետք լինելու մոտավոր, վարպետ Օնիկ, դու ուզում ես բեր մի հատ էլ կոշկակարանոց բացի, ոնց որ գյուղին մեկը քչություն ա անում... Ոչ թե գռքաշ, մի գյուղում տենում են հարևանը պամիդոր ցանեց, լավ եղավ, հաջորդ տարի սաղ պամիդոոոոր, բայց էդ բիթի հարևանը, որ ֆերմերոտ ա, բիզնեսից գլուխ ա հանում, արդեն հաջորդ տարի, խիյար ա ցանում ու էդ դեպքում երբեք իրա խիյարը թարս չի բուսնում, քանի որ ինքը բիթի ա: Պահանջարկի ու առաջարկի ձևավորման «գորշ կարդինալը» պիտի պետությունը լինի, բայց իրականում լինի, ոչ թե իմ նմանին վեց տարի անվճար սովորացնի պետության հաշվին, հետո ասի դե՝ պետությունը իրացրեց քո սահմանադրական իրավունքը, հաջող, ապեր ջան, քո կարիքը չունենք, էդ ուղղակի անունն էր պետպատվեր, անվճար սովորացրել ենք, որ հետո չասես երգիրը երգիր չի, ճիշտ ա մենք ավտոմոբիլաշինություն չունենք, բայց կարող ա՝ ես ուզում էի դուրսը սովորեմ, ինչի՞ ինձ ստեղ չսովորացրին: Հալբաթ որ մեկը ասեր՝ ապեր ջան, բեր դու IT ոլորտի հետ կապ ունեցող բան սովորի, դրա կարիքը ունենք, հիմա ես էլի էդ վեց տարին գերազանց սովորելով պիտանի մարդ դառնայի էս երԳրին ու սենց էլ չքլնգեի:
Մանր բաներ եմ թվարկել, շատ մակերեսային, բայց սրանցից ա սկսվում ամեն ինչ... Պետությունը կործանվում ա ոչ թե թալանից, ոչ թե կոռուպցիայից ու անհավասարությունից, այլ որ մի քառակուսի կիլոմետրի վրա իրեն իրացված չզգացող քաղաքացիների կոնցենտրացիան անցնում ա թույլատրելիի սահմանը: