Related image4 միլիարդ դրամ` սոցիալական ոլորտին

Պետական բյուջեի օպտիմալացումը բերեց մի շարք դրական փոփոխությունների: Դրանցից մեկը վերաբերում էր եկամուտների աճին: 2017 թվականին պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ: Դա նշանակում է, որ այս տարվա համեմատ պետական ֆինանսական միջոցները կավելանան 24 միլիարդ դրամով:

Պետության համար շատ կարևոր է հնարավորինս ավելացնել պետական գանձարանի միջոցները, սակայն ոչ պակաս առաջնային է դրանց ճիշտ բաշխումը:

Ուսումնասիրելով հաջորդ տարվա համար նախատեսված բաշխումները` պարզ է դառնում, որ պաշտպանության և սոցիալական ոլորտներին տրամադրվող հատկացումները կավելանան համապատասխանաբար 2.5 և 4 միլիարդ դրամով:

Եկամուտների աճը և թիրախային ոլորտների համար նախատեսված հատկացումները հնարավոր է լինում կազմակերպել նաև ի հաշիվ գործադիր և օրենսդիր մարմինների ծախսերի կրճատման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել