Panorama.am-ը գրում է.

«Ես կարծում եմ, որ այն քննարկումը, որ ծավալվեց նախագծի շուրջ, ցույց տվեց, որ նախաձեռնությունը չափազանց կարևոր է, ակտուալ և այդ քննարկումը յուրաքանչյուրի համար իմաստավորված է: Հերթագրվեց և ելույթ ունեցավ շուրջ 40 պատգամավոր, ես գրեթե երկու նիստ շարունակ պատասխանում էի պատգավորների հարցերին, և քվերարկության այն արդյունքը, որ եղավ`102 ձայն կողմ, որը շատ բարձր արդյունք է ԱԺ-ի քվեարկությունների ընդհանուր պրակտիկայում, ցույց տվեց, որ, ընդհանուր առմամբ, իմ բերած փաստարկնեռրը համոզիչ էին օրենսդրի համար, որի համար ես շատ շնորհակալ եմ ԱԺ-ում մեր բոլոր գործընկերներին: 102-ը շատ ավելի մեծ թիվ է, քան ՀՀԿ ֆրակցիան խորհրդարանում»,- անդրադառնալով Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծին`«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ժամանակ այս մասին նշեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ քննադատության մեջ պետք է տարանջատել երկու-երեք հիմնական էլեմենտ, որոնցից ամենակարևորը և իմ համար, ուղիղ ցուցիչը, դա վստահության և թափանցիկության ապահովման խնդիրներն են: Ես գտնում եմ, որ հենց այն փաստը, որ ես անձամբ տարա օրենքի նախագիծը ԱԺ-ը և ոչ թե տեղակալներիս մեկի միջոցով, կոչված էր վստահեցնելու մեր օրենսդրին և մեր հասարակությանը, որ իմ համար դա լինելու է պատվի խնդիր, որպեսզի այդ հիմնադրամի գործունեությունը լինի չափազանց թափանցիկ, հասկանալի: Մենք բոլոր ընթացակարգերի վրա հիմա աշխատում ենք և ներդնելու ենք դրանք: Յուրաքանչյուր լումայի ծախսման և կուտակված բոլոր միջոցների շարժը երևալու է մեր ողջ հասարակության համար` հետևելու ռեալ ժամանակի հնարավորությամբ: Կարծում եմ, մենք շատ կարևոր քայլ ենք կատարում: Ես ասել եմ այս օրերին, որ սա սոցիալական ծրագիր չէ, այլապես սա ԱԺ-ը կտաներ Սոցապ նախարարությունը: Սա պաշտպանական քաղաքականություն է: Մենք մի երկիր ենք, որը ունի պայմանագրային զինծառայողների շատ մեծ կարիք, մենք երկիր ենք, որը ունի սպայական լուրջ անձնակազմի խնդիր: Իսկ այդ մարդկանց ծառայություն ներգրավելու փաթեթի մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում ապահովագրական վճարի գաղափարը: Եվ իհարկե այս օրերին հնչեցին հարցեր` թե արդյո՞ք հնարավոր չէ եղած բյուջեի միջոցներից դա անել: Մի գուցե հնարավոր էր, բայց դա նշանակում էր կրճատել այլ, որևէ ծախս պաշտպանության համակարգում, իսկ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ լուծելու, այդ թվում և սպառազինության և եթե մեզ հաջողվի, իսկ ես վստահ եմ , որ մեզ հաջողվելու է, ավելացնել ՊՆ-ում բյուջետային կառավարման արդյունավետությունը, մենք այդ միջոցները ուղղելու տեղ ունենք: Այս ծրագիրը մի փոքր այլ ծրագիր էր, որտեղ յուրքանչյուր աշխատող քաղաքացի, իր ամեն ամսվա աշխատավարձից տարհանում կատարելով, ասում է, որ իր համար կարևոր միջոց է կանգնելու զինծառայողի կողքին, եթե  հետ ինչ-որ բան պատահի»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել