Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները նոր հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքում:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական ինքնաթիռները մասնավորապես հարվածներ են հասցրել Ավաշին-Բասյան և Քանդիլ շրջաններում գտնվող 12 թիրախի, որոնք ենթադրաբար պատկանում են Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել