Operativ.am-ը գրում է.
Եվրոպական հեռարձակողների միությունը կարմիր քարտ է ցույց տվել Ուկրաինայի տեղական ռադիոհեռուստաընկերությանը մրցույթի պատրաստությունը փաստացի դադարեցնելու համար:
Ուկրաինան կարող է զրկվել «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքից նրա համար, որ ձգձգում է մրցույթի կազմակերպումը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով տեղի լրատվամիջոցներին:
Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Խարեբինը նշել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը, որպես «Եվրատեսիլ» բրենդի սեփականատեր, կարմիր քարտ է ցույց տվել: Դրա առիթը «բյուրոկրատիան է, օրենսդրական ակտերի անկատարությունը և մրցույթի հանդեպ որոշ պաշտոնյաների ունեցած վերաբերմունքը»:
Վերջնական որոշումը կընդունվի դեկտեմբերի 8-ին՝ Եվրոպական հեռարձակողների միությա նիստին: