Armtimes.com-ը գրում է.

ԴԱԻՇ («Իսլամական պետությունը») ահաբեկչական խմբավորումը Սիիայի հյուսիսում հրթիռակոծության ժամանակ օգտագործել է քիմիական զենք: Այս մասին նոյեմբերի 27-ին հայտնել է Թուրքիայի Զինած ուժերի գլխավոր շտաբը:

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, դատելով սիրիական ընդդիմադիր ուժերի զինյալների մարմինների վրա առկա ախտանիշներից, արկերը եղել են թունավոր գազով լիցքավորված: Միեւնույն ժամանակ նշվում է, որ «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիայի օդուժի հարվածնից Սիրիայի հյուսիսում ոչնչացվել են ԴԱԻՇ-ի 4 թիրախներ:

Հիշեցնենք, որ  «Եփրատի վահան» գործողությունը իրականացնում են Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի ազատ բանակի օժանդակությամբ ընդդեմ ԴԱԻՇ-ի գրոհայինների Սիրիայի հյուսիսում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ռազմագործողությունն ուղղված է ԴԱԻՇ-ի և «Թուրքիայի անվտանգությանը սպառնացող Սիրիայի քրդերի դեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել