Armtimes.com-ը գրում է.
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում խոցվել է հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
«Շփման գծի Ֆիզուլիի հատվածում Ադրբեջանի Զինված ուժերը հայտնաբերել եւ ոչնչացրել են հայկական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում: Գերատեսչությունում հայտնել են, որ ԱԹՍ-ը հետախուզական թռիչք էր կատարում Ադրբեջանի Զինված ուժերի դիրքերի վրա:
Հայկական կողմը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/98249
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



