fotonoticia_20161126181032_640Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցավակցություն է հայտնել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ։

Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում։ Քերին ընդգծել է, որ Կաստրոն ավելի քան 50 տարի կարևորագույն դեր է խաղացել կուբացիների կյանքում, ինչպես նաև լրջորեն ազդել է տարածաշրջանային ու գլոբալ քաղաքականության վրա.

«Քանի որ մեր երկրները շարունակում են ընթանալ հարաբերությունների կարգավորման ուղով, մենք դա անում ենք բարեկամության ոգով ու անկեղծ ցանկությամբ՝ չանտեսելով պատմությունը։ Մենք նոր և ավելի լավ ապագա ենք ստեղծում մեր ժողովուրդների համար»։

Ավելի վաղ Ֆիդել Կաստրոյի եղբայր Ռաուլը հայտարարել էր, որ կուբայական հեղափոխության առաջնորդը կդիակիզվի դեկտեմբերի 4-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել