Փետրվարի կեսերն էր: Չգիտես ինչու այդ շրջանում գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում ես էի, բայց թաքուն: Գրեթե բոլորը սպասում էին ինձ, բայց ինձ համար անհասկանալի էր այդ իրավիճակը: Մի քանի օր ինձ բանտարկել էին մութ խցերում, դարակներում, փոշոտ գզրոցներում ու գրպաններում:
Եկավ այդ շատերի համար բաղձալի օրը: Ինձ հանում էին գրպաններց, ճմրթելով, կոխկռտելով խցկում ուրիշի գրպանները, ծոցերը, բայց էլի լուռ ու անձայն: Շատերի ընտանիքներում ինձ դիմավորեցին որպես փրկիչ, մյուսներն անփույթ վատնեցին, երրորդներն էլ, որոնք քիչ էին, անարգեցին ու դեն նետեցին ինձ: Այսպես ճմրթված ու խցկված, անարգված ու վատնված ես դիմավորեցի ծնունդս՝ 144 ամյակս:
Հովհ. Թումանյան (5000-դրամանոց)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevak.hakobyan.5/posts/460918137308237
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել